Ազգային ժողվում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսեց Շուշիի ազատագրման հերոսական հաղթանակի մասին ակնարկով՝ սիրո և զորակցության ուղերձ հղելով արցախցիներին:
Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում սկսված թավյա հեղափոխութունը ոչ թե խոչընդոտելու է, այլ նոր հնարավորություն է բացելու Արցախի պետականության համար:
Փաշինյանը նշեց, որ ինչպես 1988 թվականի համազգային շարժումը հանգեցրեց Արցախի ինքնորոշմանը, այնպես էլ այս թավշյա հեղափոխությունը դե յուրե ամրագրելու է Արցախի անկախությունը:
Անդրադառնալով հայաստանյան տնտեսական քաղաքական կյանքում տեղի ունեցող միջոցառումներին՝ վարչապետի թեկնածուն հայտարարեց. «Հայաստանում արտոնյալներ չեն լինելու և վե՛րջ:, Ընտրությունների արդունքները չեն կեղծվելու և վե՛րջ, մարդու իրավունքերը պաշտպանված են լինելու և վե՛րջ, իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու և վե՛րջ, հաստատվելու է օրենքի գերակայություն և վերջ»:
Փաշինյանը կոչով դիմեց սփյուռքի հայրենակիցներին և նշեց, որ նրանց վերադարձի ժամանակը եկել է և Հայաստանի տնտեսական դաշտը սպասում է սփյուռքի գործարարների ներդրումներին:
«Հայկական կապիտալի ներհոսքին զուգընթաց պետք է մեկնարկի ներգաղթի գործընթացը»,-հայտարարեց Փաշինյանը: