Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր ելույթում նշեց, որ սա վերաքվեարկություն է և այդ պատճառով էլ չի կրկնում իրենց դիրքորոշումները, որոնք փոփոխություններ չեն կրել:
Ռուստամյանը նաև նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, որը կարող էր տեղի ունենալ մեկ շաբաթ առաջ, տեղի է ունենում մեկ շաբաթ ուշ, բայց՝ ինչպես ասում է ժողովորդը՝ «ուշ լինի, նուշ լինի»:
Ռուստամյանը նաև նկատեց, որ չի ուզում կրկնել իրենց հիմնավորումները, այլ ընդամենն ուզում է հիշեցնել մի հայտնի ճշմարտություն, որ բոլորին ծառայող հեղափոխությունը սկսկվում է իշխանության գալով և հաղթանակը պահելն ավելի կարևոր է, քան հաղթանակին հասնելը: