Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին նշանակումն է կատարել: Փաշինյանի որոշմամբ` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Էդուարդ Աղաջանյանը:

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասը՝ Էդուարդ Աղաջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- ասված է վարչապետի որոշման մեջ։