Կառավարության նորընտիր ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր իր ղեկավարմամբ կառավարության անդրանիկ նիստին օրակարգային բոլոր հարցերի վերաբերյալ ուներ հարցադրումներ և դիտարկումներ:
Փաշինյանին հատկապես հետաքրքում էր՝ արդյո՞ք ներդրումային ծրագրերին հավանություն տալով՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողերն էժան գներով վաճառելուց հետո դրանք չեն ունենա նոր սեփականատերեր, ինչն իր համար անընդունելի է:
Փաշինյանը մանրամասն հետաքրքրվում էր հարցերը զեկուցողներից՝ ի՞նչ երաշխիք կա, որ այն ներդրողն, ով իրականացնում է որևէ համայնքում բիզնես ծրագիր, ձեռք չի գցի շատ էժան գնով համայնքային սեփականություն հանդիսացող հողերը և հարցի զեկուցողների կողմից ստանալով համապատասխան երաշխիք, հաստատում էր այս կամ այն ծրագիրը:
«Պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որ հողը մնա համայնքին»,-որպես դիտարկում նշեց Փաշինյանը՝ շարունակելով վարել Կառավարության նիստը: