Հայաստանի մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը նախարարի պաշտոնում առաջին աշխատանքային օրը լրագրողների հետ հանդիպմանն ասաց` հասկանալի է, որ իր նախարար ընտրվելը շատերի համար անակնկալ էր այնպես, ինչպես նորանշանակ կառավարության անդամներից շատերի նշանակումը:
«Անակնկալ էր նաև այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում մարտի 31-ից հետո, դա ենթադրում էր տրամաբանական շարունակություն նաև կառավարությունում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը: