Այսօր առավոտից Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցում դասադուլ էր: Աշակերտներն ու ծնողները պահանջում էին Շուշանիկ Ոսկանյանի հեռացումը տնօրենի պաշտոնից: Նրանք իրենց հետ բերել էին «Ոսկանյան, հեռացի՛ր» գրառմամբ պաստառներ:
Ծնողներից մեկը հայտարարեց, թե տնօերնը երեխաներից գումարներ է պահանջում: Ոսկանյանը հերքեց՝ ասելով, թե չկա նման բան, սրան ի պատասխան՝ բողոքի ակցիայի մասնակիցները միաձայն բղավեցին. «Կա՛ նման բան»:
Քիչ առաջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Բաղրամյանի գյուղապետ Գոռ Միրզոյանը տեղեկացրեց, որ այս պահին ցուցարարները հանդարտվել են, քանի որ նրանց պահանջը բավարարվել է.
«Աշակերտներն ու ծնողները պահանջում էին դպրոցի տնօրեն Շուշան Ոսկանյանի հրաժարականը, նա էլ հրաժարական տվեց: Այս պահին գյուղում խաղաղ է, դասադուլը դադարեցված է»: