Հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում մայիսի 13-ին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1990 թ. ծնված Արթուր Ս.-ն, որի ընկերները հիվանդանոցում հայտնել են, որ դանակահարությունը տեղի է ունեցել Կենտրոն համայնքում' անհայտ անձի կողմից:
Նշանակվել է ԴԲՓ:
Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 12-ին, ժամը 22.00-ին, Իսահակյան փողոցի թիվ 16 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, Արթուր Ս.-ին դանակով հարվածել է 1994 թ. ծնված Արմեն Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 4.35-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: