«Մերժի՛ր Տարոնին» ակցիայի մասնակիցները կրկին Երևանի քաղաքապետարանի դիմաց են: Նրանք պարզել են «Տարո՛ն, հիմա քո հերթն ա» գրառմամբ պաստառներ և պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Թեև օրեր շարունակ բողոքի ակցիաներ են տեղի ունենում քաղաքապետի դեմ, բայց Տարոն Մարգարյանը տեղի չի տալիս: Քաղաքացիները առավոտյան ժամը 10-ից հավաքվում են քաղաքապետարանի դիմաց, այնուհետև ավտոերթով շրջում քաղաքում: 

 

«Հեղափոխույթուն է տեղի ունեցել: Իսկ մեր պահանջը ոչ միայն Սերժ Սարգսյանի հրաժարականն է եղել, այլև ամբողջ ՀՀԿ-ի, այդ թվում՝ Տարոն Մարգարյանի»,- ասում են ցուցարարները