SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ բացահայտվել է մայիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի նորակառույց ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Այգեստան 11 փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից կիսակառույց շինությունում 60-ամյա Գևորգ Մաթոսյանի առանձնակի դաժան սպանությունը։
Նրա դին նեխած և գլխի շրջնում ջնջխված վիճակում հայտնաբերվել էր նույն օրը։
Ոստիկանները, քննիչներն ու ռազմական ոստիկանության ծառայողները նշած զարհուրելի սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Անդրեյ Խալիլյանին։
Նա ժամկետային զինծառայող է եղել, ծառայության է գտնվել Արցախի Հանրապետության զորամասերից մեկում, սպանությունը կատարելու օրը նա օրինական կարճաժամկետ արձակուրդի է եղել ու սպանությունը կատարել է ապրիլ ամսին։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ նա այդ օրը նաև նռնակ է նետել նույն հասցեի բնակչի վրա, որի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացել օրեր անց, քանի որ վիրավորում ստացած քաղաքացին կատարվածի մասին չէր տեղեկացրել իրավապահներին։
Քննիչի որոշմամբ կասկածյալ Ա. Խալիլյանը ձերբակալվել է։ Նա հայտնել է, որ սպանությունը կատարել է այդ օրը, նռնակ է նետել խորթ հոր ուղղությամբ և իր զոհին անասնագոմում սպանել է կացնի մի քանի հարվածով։
Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող կացինը հայտնաբերելու ուղղությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: