Գնահատման և թեստավորման կենտրենի տնօրեն Արայիկ Իսպիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, տեղեկացնելով, որ մայիսի 16-ին իրեն զանգահարել են ՀՀ կառավարության կադրերի բաժնից և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի անունից պահանջել աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել.

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մայիսի 16-ին ինձ զանգահարեցին ՀՀ կառավարության կադրերի բաժնից և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի անունից պահանջեցին աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը այդ պաշտոնում աշխատելու համար պետք է ունենա կառավարության անվերապահ հավանությունն ու աջակցությունը` նպատակահարմար չգտա քննարկել, առավել ևս վիճարկել ինձ ներկայացված պահանջը»,-ասված է գրառման մեջ:

 

Картинки по запросу Արայիկ Իսպիրյան

Շնորհակալություն հայտնելով իր թիմակիցներին տաս տարվա աշխատանքի և համատեղ գործունեության համար՝ գրառման վերջում Իսպիրյանը որպես հետգրություն նշել է «Ցանկալի կլիներ, որ ՀՀ ում որևէ մեկին աշխատանքից ազատվելու պահանջ ներկայացնելուց առաջ նախ ծանոթանային նրա հետ (եթե ծանոթ չեն), զրուցեին, օբյեկտիվորեն գնահատեին նրա կատարած աշխատանքը, և եթե այն լավ է կատարվել, շնորհակալություն հայտնեին նրան»:

Ինչ խոսք, վատ է, որ պետական կառավարման համակարգում, տարբեր գերատեսչություններում և Կառավարությանն առընթեր պետական մարմիններում տասնյակ տարիներ իրենց աշխատանքն անձնվիրաբար կատարող մասնագետներն այսօր ստիպված են թողնել իրենց գործը, քանի որ դա նոր իշխանության պահանջն է, սակայն, շատ ավելի վատ է, որ նոր Կառավարությունն ու ձևավորված նոր թիմը որդեգրել են «Մեր թիմից չես, մեզ դեմ ես» սկզբունքով գործելաոճը, որով ակնհայտորն աչքի էին ընկնում հանրապետականները:

Հաշվի առնելով վերջին օրերին լայն թափով մեկնարկած կադրային փոփոխություններն ու պետական համակարգը երիտասարդացնելու Կառավարության միտումը՝  նոր վարչապետին կարելի է խորհուրդ տալ.

Ամուր պահել տասնյակ տարիներ իրենց ոլորտների վերաբերյալ հարուստ մասնագիտական փորձ և հմտություն ունեցող մասնագետներին՝ անկախ նրանից  հանրապետականեր են, թե ԵԼՔ-ականներ, և սա այն համատեքստում, որ նորեկներից ոմանք կիլոմետրերով հեռու են իրենց վստահված ոլորտներինց:

Պետական կարևոորագույն ոլորտները չդիտարկել որպես փորձադաշտ:

Եվ, ամենակարևորը, պարո՛ն վարչապետ, մի՛ ԵԼՔ-ականացրեք ողջ պետական ապարատը, մի՛ նմանվեք Ձեր նախորդներին, պետություն կառավարելը խաղ ու պար չէ...