ԼՈւՐԵՐ.com-ը գրել էր, որ մայիսի 19-ին, մահացել է Գրետա Սարգսյանը՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ նախկին վարչապետ, ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի մայրը։
Սպարապետի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է հոգեհանգստյան արարողության և հուղարկավորության տեղն ու ժամը:
«Շնորհակալ եմ բոլոր ցավակցողներից, տեղեկացնում եմ, որ մորս հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը (20֊05֊2018) ժամը 17֊00֊ից սկսած, Արարատ գյուղում Սպարապետի տանը։ Հուղարկավորությունը կլինի հաջորդ օրը (21֊05֊2018)թ ժամը 14֊00֊ին Արարատ գյուղի սուրբ Հակոբ եկեղեցուց»։
Գրետա Սարգսյանը 81 տարեկան էր։ Վերջին շրջանում նա առողջական խնդիրներ ուներ։