ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանից այսօր լրագրողները հետաքրրքվեցին, թե ի՞նչ հարցեր են տալու կառավարության նոր անդամներին, ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնելու: Ի պատասխան՝ Սարոյանն ասաց.
«Թողեք մարդիկ գան, տեսնենք ինչ ա, ինչ չի՝ նոր: Նոր-նոր նշանակել են, չեմ ճանաչում, բայց ջահել տղերք են, ի՞նչ վատ ա: Մեր յանից անցա՞ք»,- նշեց Սարոյանը:
Անդրադառնալով ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Կոնջորյանի հայտարարությանը, թե երիտասարդ նախարարներն անփորձ են կոռուպցիայի հարցում, Սարոյանն ասաց. «100% ճիշտ ա ասել, ջահել են, հլը սովոր չեն, բայց կսովորեն: Տա աստված՝ չվերցնեն կաշառք, եթե նամուս ունենան, եթե թասիբ ունենան՝ չեն անի տենց բան: Կարողա նենց պրինցիպիալ են, որ չանեն տենց բան, ով չանի՝ ես իրա ցավը տանեմ»,- ասաց նա:
Հարցին՝ կմասնակցի արտահերթ ընտրություններին, թե ոչ՝ Սարոյանը պատասխանեց. «Կյանքը ցույց կտա: Ասում ա` մինչեւ չգա թազեն, հինը չի հիշվի, չէ՞: Հիմա եկել են, բարով են եկել, ոչ մեկի վրա ցեխ չի կարելի շպրտել, մեր ազգի վատն ի՞նչն ա, որ իրար վրա ցեխ շպրտենք, մնդռենք: Ես երբեք ըտենց բան չեմ արել, հիմա էլ չեմ անում: Տա Աստված՝ ժողովրդի ցանկությունը կատարենք, տես, ջահել տղերք են չէ՞ նշանակվել, բոլորն ասում են՝ անփորձ են, մթոմ սաղի պապերը մինիստր էին եղել, կամ պապական եկել էին մինիստր, սրանք էլ ջահել են: Ջահել են՝ կսովորեն. գրագետ տղերք են, օրենք գոյություն ունի, եթե օրենքը չխախտեն՝ ընտիր ղեկավար կլնեն, բայց եթե սկսին օրենքը խախտել, օրենքները ֆռռցնել, լավ չի լինի: Ճիշտ էիք ասում` սրանք տրյուկներ անել չգիտեն, օրենքով պետք է էթան առաջ»,- ասաց նա:
Տեսանյութը՝ news.am-ի: