Թավշյա հեղափոխության հաղթանակը վերջնականապես կամրագրվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտին և խորհրդարանի ձևավորումից հետո, ինչին, սակայն, կտրականապես դեմ է ներկայիս խորհրդարանական մեծամասնություն ՀՀԿ-ն։

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը նշեց, որ իրենք արդեն ձեռնամուխ են եղել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պատասխանատու գործին․ «Առաջնային՝ որպես թիրախ, դիտարկվում է ռեյտինգային համակարգի վերացումը, սակայն միայն դրանով չենք բավարարվում, լինելու են նոր կարգավորումներ, այսինքն՝ նպատակն է մաքսիմալ արագ իրականացնել, սակայն ոչ որակի հաշվին»,-ասաց Իոաննիսյանը՝ դժվարանալով մատնանշել ընտրությունների անցկացման հնարավոր ժամկետներ։

 

Չնայած չնշվեց արտահերթ ընտրության անցկացման մոտավոր ժամկետ և այն շարունակում է մշուշոտ մնալ, սակայն հասկանալի է, որ «արտահերթ ընտրություն» բառակապակցությունը ուժգին սթրեսի է ենթարկում, կամ, ինչպես ասում էր պատգամավոր Բոստանջյանը՝ աբստրահարում է ՀՀԿ-ական պատգամավորներին, իսկ նրանցից ոմանք էլ պատրաստ են հուր հավիտյան ընդդիմություն խաղալ, միայն թե ընտրություն չլինի և իրենք շարունակեն Ազգային ժողովում պահել իրենց պոստն ոււ աշխատավարձը։

Ասվածի ապացույցը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի երեկվա վարքագիծն ու դրսևորած պահվածքն էր  «Ընդդիմությունն ու իշխանությունը միշտ համատեղ են. մեկն առանց մյուսի կամ կլճանա, կամ կվերանա, էնպես որ՝ մենք դատապարտված ենք միասին լինելու»,-ասել էր ԱԺ փոխնախագահը՝ ապա վստահեցրել, որ թեև Փաշինյանն իր երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում  նրա թիկունքում կանգնած կլինի։

Փաստորեն, ստացած ապտակից դեռ ուշքի չեկած՝ հանրապետականներին ևս մեկ ապտակ է սպասվում, որը թերևս կարող է լինել վերջինն ու ջախջախիչը։