Ադրբեջանական բանկերից միլիոնավոր դոլարներ յուրացնելու կասկածանքով կիբեռհանցագործներ են ձերբակալվել:
Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը:
Ձերբակալվածները Ռուսաստանի քաղաքացի Պավել Լունինն ու Ուկրաինայի քաղաքացի Անդրեյ Սերբն են:
Ադրբեջանական meydan.tv-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը տարածվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության և ֆինանսական շուկաների վերահսկման պալատի համատեղ հայտարարությամբ:
Նախնական վարկածի համաձայն՝ կասկածյալները մի քանի ձևական ընկերությունների միջոցով թալանել են օտարերկրյա քաղաքացիներին:
Ձերբակալվածներին առաջադրվել են «գողություն, համակարգչային տեղեկատվության անօրինական ձեռքբերում և օգտագործում» հատկանիշներով մեղադրանքներ: