Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը լքում է կազմակերպությունը: 

Իսպանացի գործիչը քաղաքականությունից հեռանում է իր անվանն առնչվող մի շարք կոռուպցիոն սկանդալների ֆոնին: Մայիսի 16-ին ԵԽԽՎ իրավական հարցերով հանձնաժողովը պատժամիջոցներ է սահմանել չորս պատգամավորների՝ այդ թվում Ագրամունտի նկատմամբ՝ 10 տարի ժամկետով զրկելով նրան պատգամավորի հիմնական իրավունքներից:

 

Այս պատժամիջոցները սահմանվեցին, երբ ԵԽԽՎ հերթական զեկույցներից մեկը փաստեց, որ Ալիևի վարչակազմը տարիներ շարունակ ԵԽԽՎ-ում լոբբիստական աշխատանքներ է իրականացրել, կանխիկ գումարով կաշառել մի խումբ պատգամավորների, այդ թվում՝ Պեդրո Ագրամունտին, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ քննադատությունը մեղմելու կամ հօգուտ Ադրբեջանի գործունեությունը խթանելու համար: