ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան վերադարձել են երկու երկրների գագաթնաժողովի անցկացման հարցի շուրջ քննարկմանը, որը նախօրեին չեղյալ էր հայտարարվել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Նա նշել է, որ բանակցությունները անցնում են արդյունավետ, և պատմական հանդիպումը կարող է կայանալ, ինչպես նախատեսվել էր ավելի վաղ, հունիսի 12-ին Սինգապուրում:
Մայիսի 24-ին, շատերի համար անսպասելիորեն, Թրամփը հայտարարել էր, որ հրաժարվում է մասնակցել գագաթնաժողովին: Փհենյանն իր հերթին հայտարարել էր, որ Վաշինգտոնի հետ բանակցությունների նկատմամբ պահպանում է իր հետաքրքրությունը և պատրաստ է վերսկել երկխոսությունը «ցանկացած ժամի ու ցանկացած ձևաչափով»: