ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի միջազգային դպրոցի մեքսիկացի սանին կոչ արեց հորդորել Մեքսիկայի մյուս ընկերներին ևս գալ և սովորել այստեղ: Վարչապետ Փաշինյանը նման հորդորով դիմեց դպրոցում կատարած շրջայցի ընթացքում իրեն հայերենով բարևած ուսանողին:
Փաշինյանը հետաքրքրվեց՝ իր հետևից այս դպրոց մեքսիկացի այլ ուսանողներ բերե՞լ է արդյոք: Մաքսն անցավ անգլերենի՝ իրենից հետո դեռ եկողներ չեն եղել, սակայն իրենից առաջ շատ են եկել:
«Դու պետք է ասես մեքսիկացի քո ընկերներին, որ իրենք էլ գան ու սովորեն այս դպրոցում»,- ասաց Փաշինյանը: Մաքսը նշեց՝ անպայման կհորդորի ընկերներին: