Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի միջոցառումների շրջանակներում հունիսի 10-ին Մոսկվայի Էրմիտաժի այգում մեծ համերգ կանցկացվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամուլի խոսնակ Լևոն Թորգոմյանը:

Համերգին հրավիրվելու են մի շարք բարձրաստիճան անձինք: «Ռուսաստանում Հայաստանի դեսպանության, ինչպես նաև համայնքային հասարակական կազմակերպությունների կողմից Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի և Երեւանի հիմնադրման 2800-ամյակի շրջանակներում մի շարք միջոցառումներ են իրականացվելու»,-տեղեկացրեց Թորգոմյանը:

Աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը՝ Հանրապետության տոնը: 1918-ի մայիսի 28-ինՂարաքիլիսայումԲաշ-ԱպարանումՍարդարապատում տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունըորը կորցրած էր 

շուրջ 9 դար առաջ: