ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնակատար Էնրիկո Ապրիամովն ազատվել է աշխատանքից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ 
Էնրիկո Ապրիամովին ազատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է վարչապետի հրամանագրում։