Դեդ Հասանի թոռը՝ Իրակլին, մայիսի 30-ին լքել է Հայաստանը:

ՀՀ ոստիկանությունը շարունակում է իր տեսադաշտում պահել Հայաստանում գտնվող «օրենքով գողերի», ինչպես նաեւ հանցագործ աշխարհում հեղինակություն համարվողների տեղաշարժը, որպեսզի վերջիններս չփորձեն իրավախախտումներ կատարել:

 

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, 2 օր առաջ Հայաստան էր ժամանել Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի թոռը՝ Իրակլին։ Վերջինս հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող դիրք է «ժառանգել»՝ շնորհիվ «օրենքով գող» Դեդ Հասանի։

Մայիսի մայիսի 30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Դեդ Հասանի թոռանը՝ Իրակլիին, հնարավորություն են ընձեռել, որպեսզի նա լքի Հայաստանը։ Դեդ Հասանի թոռն էլ, ընդունելով ոստիկանների բարի կամքը, այս գիշեր ստիպված մեկնել է Հայաստանից։