ՊԵԿ-ը գնային քաղաքականություն իրականացնելու և վերահսկելու իրավասություն չունի:

Այս մասին այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն՝ արձագանքելով «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում ապրանքների գների հնարավոր բարձրացմանը:   

 

«Եթե այդպիսի փոփոխություններ կլինեն, մենք ուսումնասիրություն կանենք՝ որքան է գների բարձրացումը արժանահավատ: ՊԵԿ-ը առհասարակ գների զսպման, գնագոյացման հետ կապ չունի: Եթե կլինի իրական գների բարձրացում, մենք որևէ խնդիր չենք տեսնում»,-ասաց Անանյանը, հավանաբար նկատի ունենալով շրջանառվող խոսակցությունները, որ եթե գործարարներն աշխատեն բացառապես օրինական դաշտում՝ ամենայն հավանականությամբ՝ գնաճ կարձանագրվի: 

 

Տեսանյութն՝ ավելի ուշ: