ԱՄՆ-ի նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, հունիսի 6-ին առաջին անգամ հայտնվել Է հեռուստախցիկների առջեւ այն բանից հետո, երբ անցյալ ամսին երիկամների վիրահատության Է ենթարկվել: Առաջին տիկինը նախագահի հետ մասնակցել Է ԱՄՆ-ի Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության ճեպազրույցին, որը նվիված Էր փոթորիկների սեզոնին նախապատրաստվելուն:
Միջոցառման սկսվելուց առաջ Դոնալդ Թրամփն ամերիկյան հեռուստատեսության եթերում շնորհակալություն Է հայտնել կնոջը ԱՄՆ-ի առաջին տիկնոջ կարգավիճակում նրա կատարած աշխատանքի համար: «Նրա համար փոքր-ինչ բարդ շրջան Էր, բայց այժմ նրա մոտ ամեն ինչ լավ Է, եւ մենք նրանով շատ ենք հպարտանում»,- ասել Է նախագահը:
Ամերիկայն CNN հեռուստաալիքը նշել Է, որ դա հանրության առջեւ ԱՄՆ-ի առաջին տիկնոջ առաջին հայտնվելն Էր վերջին 26 օրվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում բուռն քննարկվում Էր պաշտոնական միջոցառումներում Մելանյա Թրամփի երկարատեւ բացակայության հարցը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: