Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին կառավարության այսօրվա նիստից առաջ լրագրողները հարցրին, թե ինչ կոռուպցիոն բացահայտումներ կան, ասաց. «Կա արդեն պատկերացումներ, բայց պատկերացումների մասին խոսելու ենք, երբ կառույցն ունենա կանոնադրություն: Այսօր դա ենք քննարկելու, որից հետո վարչապետի հետ առաջնահերթությունները սահմանելու ենք: Բնականաբար, իմ նախնական հավաքագրած ինֆորմացիայով, ինձ համար պարզ է, թե ինչ կառույցներ կան, որտեղ խնդիրներ կան»,- ասաց նա: