Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի բարձրահարկ շենքերից մեկի բնակիչը փորձում է 9-րդ հարկից իրեն ցած նետել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ովքեր տևական ժամանակ ինքնասպանության փորձ կատարող, 20-ամյա Աստղիկ Ա.-ի հետ կարողացել են բանակցություններ վարել, ինչի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ աղջիկը վիճաբանել է ընկերոջ հետ ու գտնվելով հուզված վիճակում՝ չգիտես ինչու, փորձում էր վերջ տալ իր կյանքին։ Բարեբախտաբար, մայրը նկատել ու ահազանգել է ոստիկաններին ու փրկարարներին։ 

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ: