Ազգային Ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության փակ քվեարկությանը ԵԼՔ և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի:
ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարման կարգով կարգով ելույթում ասաց՝ հաշվի առնելով երեկվա հարցուպատասխանը թեկնածուի հետ և մի շարք մտահոգություններ՝ ԵԼՔ խժմբակցությունը որոշել է չմասնակցել դատավորի ընտրությանը. «Դատավորը, հուսով ենք, չի ընտրվի»։
Ձայն խնդրեց նաև «Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և հայտարարեց, որ իրենք ևս չեն մասնակցի:
Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջարկվել է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանի թեկնածությունը: