Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուս կանայք իրենք կորոշեն՝ ինչպես շփվել այլ երկրներից ժամանած ֆուտբոլային երկրպագուների հետ։
Նախօրեին Պետդումայի՝ Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի ղեկավար Թամարա Պլետնյովան Ռուսաստանի բնակչուհիներին կոչ էր արել՝ ինտիմ կապերի մեջ չմտնել այլ երկրների քաղաքացիների հետ։
«Ինչ վերաբերում է մեր կանանց, երևի թե, կանայք իրենք գլուխ կհանեն իրենց անձնական հարցերից։ Նրանք աշխարհի լավագույն կանայք են»,– ասել է Պեսկովը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել երկրպագուի անձնագրի ներքևի տողի վրա՝ «ոչ ռասիզմին», որը բնութագրում է Ռուսաստանում տոնի մթնոլորտը և ռուսաստանցիների վերաբերմունքը դրան։
Հիշեցնենք,որ՝ պետդումայում ռուս կանանց կոչ են արել օտարերկրացիների հետ սեռական հարաբերություններ չունենալ ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ: