Ինչպես տեղեկացրել ենք այսօր Էջմիածնում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցները հավաքվել են՝ աջակցելու նրան։ Հրապարակում խաղաղ հանրավաք էր ընթանում, երբ քաղաքապետի պաշտոնավարմանը դեմ քաղաքացիները մտան հրապարակ և սկսեցին խանգարել հավաքին։
Այնուհետև վրա հասան ոստիկանության աշխատակիցները, ովքեր պատ կազմեցին երկու կողմերի միջև։ Քաղաքապետի կողմնակիցները բողոքում էին և ոստիկաններին կոչ անում աջակցել իրենց, քանի որ իրենք օրինական թույլտվություն ունեն այսօր ցույց անելու, իսկ իրենց ապօրինաբար խանգարում են։
Այս պահին աջակցությանը նվիրված համերգն ընդհատվել է։ Հրապարակը կիսվել է երկու մասի. մի կողմը վանկարկում է «Կարեն, մնա՛», մյուսը՝ «Կարեն, հեռացի՛ր»։ Հեռացիր կանչողներից մի քանիսը վեճ էր են հրահրում, ոստիկանությունն արագ արձագանքում է։