Ոչ միայն ՀՀԿ-ն, այլև բոլոր կուսակցությունները պատասխանատվություն են կրում նման երևույթների համար:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը' անդրադառնալով Մանվել Գրիգորյանի պահեստներում ԱԱԾ բացահայտումներին:
«Մի մտածեք, որ մեր ազգի մեջ կան Հանրապետական և այլ կուսակցություններ, մենք մի միավոր ենք, հայ ժողովուրդ ենք», - ասաց նա: Հարցին' Մանվել Գրիգորյանը շարունակում է իր համար հերո՞ս մնալ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած՝ այդ հերոսության մասին ոչ թե լսել եմ, այլ տեսել եմ: Իսկ այդ դեպքը, ինչպես նկարահանել են, ցույց են տվել, բնականաբար, էդտեղ արդարացում չեմ տեսնում: Անհատ մարդի՞կ պետք է որոշեն' ով է հերոս, ով' ոչ, կարևորը իրադրությունն է: Դուք կարծում եք' հերոս, գեներալ լինելն ավելի առաջնային է, քան դիպվա՞ծը, որը տեսել ենք», -ասաց Սահակյանը:
Տեսանյութը' քիչ անց: