Այսօր՝ հունիսի 22-ին, Երևանում հերթական բողոքի ակցիան է մեկնարկել։ Այս անգամ ընդվզել են «Ոսկու աշխարհ»-ի աշխատակիցները։ Նրանք բողոքում են տաղավարների բաձր վարձավաճարներից։

Հավաքվածները պատմում են, որ իրենք վճարում են տաղավարների համար յուաքանչյուր ամիս 35.000 դրամ, այժմ տնօրինությունը ցանկանում է բարձրացնել վարձը՝ դարձնելով 40.000 դրամ։ Մինչդեռ իրենք հակառակը՝ ցանկանում են, որ 20% զեղչվի գործող վարձավաճարից՝ կազմելով 28.000 դրամ։

 

Ակցիայի մասնակիցներից Նարինե Մելքոնյանը պարզաբանում է իրենց բողոքը. «Տնօրինություն ասում է, որ եթե չենք համաձայնվում նոր պայմաններին, ամիս 1-ից մեր զալը կփակեն։ Այն ժամանակ պատճառաբանում էին, որ «վերևներին» փող ենք տալիս, իսկ հիմա Նիկոլ Փաշինյանն ասեց՝ ժողովուրդ ջան, ձեր վարձավճարները կիջնեն։ Այստեղ շինարարություն է գնում,  հոտեմբեր ամսից մեր զալը՝ փոքր զալը,  ընդհանրապես առևտուր չի անում, բայց գլուխներս կախ հարմարավում ենք, ասում ենք՝ կարող է այս ամիս լավ լինի, մյուս ամիս լավ լինի, բայց, փաստորեն, բարձրացնում են վարձը, ինչի՞ համար․ շինարարությունը մեր հաշվին են անո՞ւմ։ Նիկոլ Փաշինյանը մեզ այնքան իրավունք է տվել, որ մենք իրավունք ունենք պահանջելու մեր իրավունքները»։

Տնօերն Վաղարշ Աբրահամայանն իր մեկնաբանությունն ունի. «Հունվար ամսից պայմանագիր ունենք, որ և՛ հին զալը, և՛ նոր զալը պետք է վճարի 50 հազար դրամ, բայց քանի որ այդ մարդիկ եկան խնդրեցին իրենց 2 ասմով զեղչ անել, որ վճարեն հին գնով՝ 35.000 դրամ, մենք ընդառաջեցինք, բայց այս վերջին 2 տարին բացատրում ենք նրանց, որ ընկերներ՛ ամեն ինչը թանկացել է, 28 տարի առաջ 35.000-ով պայմանագիր եք կապել, իսկ հիմա ծախսերը շատ են՝ չի բավրարում, հոսանքը թանկացել է, բոլոր ծառայությունները թանկացել են, չենք կարողանում տեղավորվել։ Մենք հիմա ունենք նոր պայմանագիր, որտեղ վարձավճարը սահմանված է 50 հազար դրամ, որը բոլորը ստորագրել են։ Իրենց կամքով են ստորագրել, հո զենք չե՞նք պահել վրաները։ Ի՞նչ սպառնալիքի մասին է խոսքը, ես այդ կատեգորիայի մարդ չեմ»։