ՀՔԾ-ին՝ հաղորդում հանցագործության մասին
Այս մասին իմացել եմ վերջերս ու որպես ԿԳՆ կրթության տեսչական մարմնի (ԿՏՄ) կառավարման խորհրդի անդամ ս.թ. մայիսի 24-ին դիմել եմ ԿՏՄ ղեկավարին նշելով, որ ուսումնարանում տիրում է հակամանկավարժական մթնոլորտ, տիրում է երկիշխանություն ու ուսումնական գծով փոխտնօրեն Գայանե Հարությունյանն է այնտեղ փաստորեն տնօրինում, ում 70 տարին լրացել է 2018թ. մարտին:
ԿՏՄ-ն մայիսի 29-31-ը իրականացրել է նշածս փաստարկների իսկության ուսումնասիրությունն ու 07.06.2018թ. ներկայացրել է տեղեկանք ուսումնասիրության արդյունքների մասի, որտեղ նշված է, որ դիմումում բարձրացված հարցերը հիմնականում համապատասխանել են իրականությանն ու առաջարկել են ՀՀ ԿԳ նախարարին քոլեջի տնօրենի պաշտոնակատարի, ուսումնական գծով փոխտնօրենի, կառավարման խորհրդի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման նպատակահարմարության, ինչպես նաև իրավապահ մարմիններին ուղարկելու մասին:
Տեղյակ եմ, որ տնօրենի պաշտոնակատարն ու փոխտնօրենն արդեն աշխատանքից ազատման դիմում են գրել, դադարեցվել են կառավարման խորհրդի անդամների լիազորությունները: Տեղեկանքում առկա են նաև ֆինանսական խախտումների մասին փաստեր, որով անպայման պետք է զբաղվեն իրավապահները:
Հուսանք, որ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում կձևավորվի այն կառավարման խորհուրդը, որը կընտրի քոլեջին արժանի տնօրեն ու այնտեղ կվերանա ցանկացած ԽԾԲ երևույթ, իսկ այնտեղ տիրող հակամանկավարժական մթնոլորտի հեղինակներն իրավապահների կողմից կստանան իրենց գործունեությանն արժանի գնահատահականը:
Անահիտ Բախշյան
ԿԳՆ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամՇ
22.06.2018թ.