Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մեկնարկել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստը: Նիստին ներկա հոգաբարձուների խորհրդի 11 անդամները միաձայն Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի նախագահի պաշտոնում ընտրեցին Ռայմոնդ Գևորգյանին: Վլադիմիր Վարդանյանը նշանակվեց հոգաբարձուների խորհրդի քարտուղար: Նիստը վարող խորհրդի անդամներից ամենատարեցը' Հրանուշ Խառատյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով արդեն հաստատվել է հոգաբարձուների խորհրդի կազմը:

Նիստի ընթացքում մրցույթ հայտարարվեց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնի ընտրության համար: Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը առաջարկեց թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները հանձնել ինստիտուտի գիտքարտուղար Նարինե Աբգարյանին: Առաջարկը խորհրդի անդամներն ընդունեցին միաձայն: