Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ճանապարհը։ Պատճառը ոռոգման ջրի խնդիրներն են, որոնք առաջացել են խորքային հորի և խողովակաշարի շարժիչների այրվելու պատճառով։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Ներքին Գետաշենի համայնքի ղեկավար Կարո Գևորգյանը։ Նա նշեց, որ բողոքի պատճառը ժամանակին վերանորոգումներ չիրականացնելն է։
«Բնակիչները արդեն բացել են ճանապարհը, ջրային տնտեսությունն այս պահին կատարում է վերանորոգման աշխատանքներ։ Համայնքի բնակիչները, գյուղապետարանը օգնում են նրանց»,-ասաց Գևորգյանը։
Նա նշեց նաև, որ ոռոգման խնդիրը շարունակական է, քանի որ ջրագծերի պոմպակայնները շատ հին են, իսկ դրանց վերանորոգման համար ներդրումներ են անհրաժեշտ։