ՀՀԿ-ն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների ժամանակ նախատեսել քվեաթերթիկների լրացուցիչ խմբաքանակներ, որոնք մշտապես պետք է գտնվեն քվեարկության խցիկում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Ընտրական օրենսգրքի շուրջ ձեւավորված ԱԺ աշխատանքային խմբի առաջին նիստի ժամանակ նշեց ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:
«Մեզ հաջողվել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ խուսափել կարուսել կոչվող խախտումից, որովհետեւ սահմանափակ քվեաթերթիկները, որոնք կարուսելի հիմքն են, այլեւս չկան: Բազմաթիվ քվեաթերթիկներ կան քվեախցում, դրանք հատուկ հաշվառվող փաստաթուղթ չեն:
Այնուամենայնիվ ՏԻՄ ընտրությունների ժամանակ դրանք շարունակել են մնալ հատուկ հաշվառման փաստաթուղթ: Առաջարկվում է մտցնել հատուկ գործիք, որը հնարավորություն կտա խուսափել կարուսելից նաեւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ»,-ասաց Դավիթ Հարությունյանը: