Հայտնաբերվել և ազատվել է «Օռլովսկայա նիվա» ագրոլոհոլդինգի սեփականատեր Սերգեյ Բուդաղովը, ով հուլիսի 10-ին առևանգվել էր անհայտ անձանց կողմից: Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի՝ Օռլովի շրջանի վարչությունը:
Հայտնաբերել Բուդաղովին հաջողվել է Տուլա շրջանում իրականացված հատուկ օպերացիայի շնորհիվ: Այժմ հայազգի գործարարի կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում:
Բացի այդ, ձերբակալվել են առևանգմանը մասնակցած անձինք: Հետաքննչական օպերատիվ խումբը շարունակում է աշխատել այն վայրում, որտեղ հանցագործները պահում էին Բուդաղովին»,- հայտնել են Քննչական կոմիտեի վարչությունից:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին, ռուսական Օրյոլ քաղաքի տարածքում գտնվող այգեգործական միության մոտ, անհայտ անձինք կանգնեցրել են Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենան, որում եղել է «Օռլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի սեփականատեր Սերգեյ Բուդագովը: Սպառնալով զենքի գործադրմամբ՝ անհայտ անձինք նստել են տրանսպորտային միջոցը և այն տարել գերեզմանի տարածք, որտեղ կանգնեցրել են մեքենան, ինչից հետո կապել են վարորդին և նրան թողել ավտոմեքենայի սրահում, իսկ ուղևոր Բուդագովին նստեցրել են մեկ այլ ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ: