Հայաստանի Հանրապետության կոռուպցիաի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ ճանապարհով պարզել են,որ Երևանում գործող մի շարք ընկերություններ, որոնք տրանսպորտային միջոցների տեխզննություն են իրականացնում, ապօրինություններ են կատարել:
Մասնավորապես 2015-2018 թվականների ընթացքում օգտագործելով տրանսպորտի և կապի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տված տրանսպորտային միջոցների զննության անցկացման թույլտվությունը, մեքենաները փաստացի տեխնիկական զննության չեն ենթարկվել: