Երևանի քաղաքապետարանի դիմաց այս պահին մթնոլորտը թեժ է. անձրևը չի խանգարում քաղաքապետի միակ թեկնածու Զարուհի Փոստանջյանի կողմնակիցներին հավաքվելու և աջակցելու նրան։

Նրանք վանկարկում են «Զարուհի՛, քաղաքապետ»

Մինչ նիստի մեկնարկը ցուցարաները բակում էին, ապա անցան քաղաքապետարան։

 

Նրանք քաղաքապետարանի մուտքի դիմաց Զարուհի Փոստանջյանին ներկայացնում էին իրենց խնդիրները։ Հիշեցնենք; որ ՀՀԿ֊ի և ԵԼՔ խմբակցության ավագանու անդամները թեկնածու չեն առաջադրել և չեն պատրաստվում մասնակցել նիստին։