Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը։ Օրակարգում ներառված հարցերից է դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը։

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ ՀՀ դատական օրենսգրքով և  սահմանդարական դատարանի մասին օրենքով սահմանվել է, որ դատավորի կողմից օրենքով սահմանված թույլատրելի չհամարվող նվեր ստանալու դեպքում նա պարատավոր է այն վերադրաձնել կամ համարժեք հատուցում վճարել նվեր ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում ։

 

«»Եթե սահմանված ժամկետում դատավորի ստացված նվերը չի վերադարձվում կամ համարժեք հատուցում հնարավոր չէ, ապա նա պարտավոր է վերադարձնել Կառավարության սահմանված կարգով, ՀՀ-ին»,-ասաց Զեյնալյանը և հավելեց, որ նախատեսվում է այդ նվերները կամ դրանց համարժեք հատուցումը հանձնել պետական գույքի կառավարաման համապատասխան մարմնին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցին ինչո՞ւ է դատավորի, հանրային ծառայողի կամ նախարարի համար թույլատրելի չհամարվող նվերի առանձին օերնք սահմանվում՝ Զեյնալյանը պատասխանեց․

«Մենք չենք կարող տարբեր օրենքներով նախատեսված իրավահարաբերությունները կարգավորել կառավարության նույն որոշմամբ»։

Փաշինյանը նկատեց, որ այս հարցում կա հասարակության իրազեկվածության պակաս՝ չափորոշիչների վերաբերյալ և մարդիկ տեղյակ չեն, թե որ նվերներն են թույլատրելի, որը՝ ոչ և հավելեց, որ հասարակությունը պետք է հասկանա, որ դատավորին «զաստավիտով» նվեր չի կարելի տալ։

«Ըստ չափորոշիչների՝ թույլատրելի է համարվում մինչև 100 հազար և տարվա կտրվածքով մինչև 400 հազար դրամ աժողությամբ նվերները»,-հավելեց Զեյնալյանը: