«Սասնա Ծռերի» անդամներ Սերգեյ Կյուրեղյանի եւ Տիգրան Մանուկյանի խափանման միջոցն այսօր՝ օգոստոսի 3-ին փոխվեց «Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորների անձնական երաշխավորությամբ:

Նրանց համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը եւ Վահե Էնֆիաջյանը, որոնք անձամբ ներկայացել են դատարան:

Գործով դատախազը չէր առարկել խափանման միջոցը փոխելու ներկայացված միջնորդությանը:

Սերգեյ Կյուրեղյանը և Տիգրան Մանուկյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի դատարանի դահլիճից ազատ արձակվեցին: