Ինչպես տեղեկացնում է rusarminfo.ru կայքը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում:

Էմոմալի Ռախմոնը, Իլհամ Ալիևի հետ լրատվամիջոցների համար ընդհանուր հայտարարության ժամանակ նշել է իր երկրի տեսակետը Ղարաբաղյան հարցի լուծման շուրջ: 

 

«Մեր համոզմամբ այնպիսի բարդ խնդիրը ինչպիսին է Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Տաջիկստանի նախագահը:

Էմալի Ռոխանը և Իլհամ Ալիևը նաև հայտնել են պատրաստակամություն զարգացնել համագործակցությունը երկու երկրների միջև ահաբեկչությունների, անօրինական թմրամիջոցների շրջանառության  և այլ հարցերի դեմ պայքարում: