Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր գլխավորած երկիրը հանդիսանում է ժողովրդավարական պետություն և այնտեղ դիկտատուրա հնարավոր չէ: Այդ մասին Լուկաշենկոն հայտարարել է նոր կառավարության նշանակման շրջանակներում:
«Մենք ապրում ենք ժողովրդավարական պետությունում, միաժամանակ, շրջափակված ենք ժողովրդավարական երկու բլոկներով՝ արևմուտքից և արևելքից: Հարավում ընդհանրապես ունենք ժողովրդավարություն, որից այն կողմ հնարավոր չէ պատկերացնել: Եվ Բելառուսում իրականացնել ինչ-որ դիկտատուրա՝ պարզապես հնարավոր չէ: Բայց երկրում կարգուկանոն միշտ եղել է և կլինի»,- «Բելտա»-ի փոխանցմամբ, ասել է Բելառուսի նախագահը: