«Հրապարակ» թերթը գրում է.
Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող՝ Էջմիածնում գործող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանից, որտեղ նաեւ քոլեջ է գործում, նոր ուսումնական տարվան ընդառաջ զանգվածային «արտագաղթ» է սկսվել:
Էջմիածնի բնակիչներից տեղեկացանք, որ մարդիկ գեներալի հետ կատարվածից հետո որոշել են նրան պատկանող կրթահամալիրից, հատկապես քոլեջից, հանել նաեւ իրենց երեխաներին, մինչդեռ, որոշ տեղեկություններով, ժամանակին այդ քոլեջում ուսանելն ապահովության որոշակի երաշխիք է եղել շատերի համար:
Ի դեպ, մեզ հաղորդեցին, որ գեներալի նախկին հիվանդությունն է գլուխ բարձրացրել՝ քաղցկեղը, եւ շաքարի բաղադրությունն է արյան մեջ բարձր՝ 24 միավոր։