Ռուս հայտնի լրագրող, բլոգեր Ալեքսեյ Ռոմանովն անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայաստան կատարած այցին: Նա իր տեսանյութում հիացմունքով պատմում է, թե ինչպես են Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Անգելա Մերկելը զբոսնել մարդաշատ վայրերում և շփվել քաղաքացիների հետ:
«Փաշինյանն ու Մերկելը քայլում են Երևանի Հյուսիսային պողոտայով: Եվ հասարակ ժողովրդի ու բարձրաստիճան պաշտոնյաների միջև ընդունված պատշաճ հեռավորությունը չկա: Ինձ մի պահ նույնիսկ թվաց, որ Մերկելի համար ժողովրդավարության այսպիսի մակարդակն անսպասելի էր»,- մեկնաբանում է բլոգերը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում