Օգոստոսի 27-ից 1-ին զորամիավորման ենթակա զորամասերի նորակոչիկ վարորդների մասնագիտական ունակությունները և հմտությունները կատարե­լագործելու, վարորդների վարժվածությունը բարձրացնելու նպատակով Որոտանում զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, փոխգնդապետ Հ.Աթոյանի գլխավորությամբ անցկացվելու են հավաքներ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: