Այսօր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությանը։
Խորհրդակցությանը ներկա էին դպրոցների տնօրեններ, որոնք խորհրդակցության ընթացքում քննարկել են նոր ուսումնական տարվա դպրոցական ծարագրերը։
ԿԳ նախարար Հարությունյանը նշեց, որ մի շարք ուղղություններով ԿԳՆ-ն աշխատանքներ է տանում։
«Նոր իշխանության ձևավորման առաջին իսկ օրվանից մենք հայտարարեցինք դպրոցների ապաքաղաքականացման մասին: Ներկայում քաղաքական ուժերի ազդեցությունը պետք է դպրոցներում լինի զրո: Այն դպրոցներում, որտեղ սա չի լինի, որտեղ տեղի իշխանությունները կփորձեն որևէ կերպ միջամտել դպրոցի գործերին՝ ԿԳՆ-ն, նաև քաղաքապետարանը կմիանա, կմիջամտի՝ այդ ազդեցությունը նորից կիջեցվի։ Մեր բարեփոխումների հիմնական ձևերից մեկը դպրոցների խորհուրդների ձևավորման կարգի փոփոխությունն է»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Նախարարը խնդրեց ներկա տնօրեններին՝ օժանդակել բարեփոխումների գործին։
Նա նշեց նաև, որ տնօրենների ընտրության կարգի մեջ են պատրաստվում փոփոխություն անել, ինչպես նաև ուսուցիչների մրցույթի։