Սուբսիդավորման կարգի փոփոխությամբ գումարը կտրամադրվի գյուղացուն, և ինքն անձամբ կորոշի ումից գնել պարարտանյութ կամ դիզելային վառելիք:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը:
«Մինչ այժմ սուբսիդավորումը երկու ուղղությամբ է ընթացել: Գյուղացիներին սուբսիդավորման գնով տալիս էին պարարտանյութ, սերմացու, ինչպես նաև դիզելային վառելիք: Հիմա մենք այլ մոտեցման ենք ուզում գնալ: Գումարը տրամադրվելու է վերջնական սպառողին, և վերջինս ինքն է որոշելու՝ ումից ինչ պարարտանյութ կամ դիզելային վառելիք գնել»,-ասաց նախարարը: