Կարծում եմ՝ թյուրըմբռնում կա: «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի աղմկահարույց հայտարարության վերաբերյալ այսօր լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայկ Մարությանն ինքն էլ ընդունել է, որ որոշ ձևակերպումներ այդքան էլ ճիշտ չեն եղել։ Ես կարծում եմ, որ ցանկացած մեր հայտարարություն և ցանկացած քաղաքական հայտարարություն Հայաստանում պետք է տեղավորվի սիրո և համերաշխության հեղափոխության տրամաբանության մեջ: Կարծում եմ, որ մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սևն ու սպիտակը»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլը» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում ասել է. «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ՝ այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են։ Որովհետև մենք եւ մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ-որ ամբիցիաներ չունի։