ՀՀ Ազգային ժողովի և Կառավարության հարաբերություններն ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հետո՝ նույնն են մնացել իսկ ՀՀԿ-ն պատմության մեջ առաջին անգամ հայտարարեց իր՝ ընդդիմություն դառնալու մասին: Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այս մասին ասաց ԱԺ մոնիթորինգի ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:
Նույն հանդիպման ժամանակ ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը լրագրողներին ներկայացվող վերլուծությունները համարեց շատ չոր, միևնույն ժամանակ, հավելեց, որ մոնիթորինգի արդյունքում պարզված 40 «լուռ պատգամավորները» չպետք է լինեն խորհրդարանում: «Կարծում եմ, որ նոր ԱԺ-ում կլինեն ակտիվ և ասելիք ունեցող, հանրային կարծիքը սպասարկող պատգամավորներ:
Այնուհետև, այն հարցին, թե արդյո՞ք Սահմանադրական դատարանի և ՀՀ նախագահի պաշտոնները կարելի է որպես նվեր համարել, թե՞ ոչ, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Չգիտեմ, թե նվիրել ասելով՝ ինչ նկատի ունեք, այն ժամանակվա իրողությունների արդյունքում եղել են ընտրություններ և հարց է, որ հիմա կազմակերպվեր դա՝ այդպես կլինե՞ր, կարող է չլիներ: Մենք պետք է առաջ շարժվենք և տեսնենք, թե ապագան ինչ է լինում, այլ ոչ թե ետ գնանք, որ տեսնենք, թե ինչպես են ընտրվել Հրայր Թովմասյանն ու Արմեն Սարգսյանը»:
Սերգեյ Բագրատյանն ասաց, որ այն որոշումները, որոնք կայացվել են մինչև թավշյա հեղափոխությունը, անպայման վերանայվելու են, դա հանրային պահանջն է լինելու: «Այս անցումային փուլից հետո մենք ականատես կլինենք դրան»,- ասաց Բագրատյանը: