Շանթ Հարությունյանն այսօրվա իր ասուլիսի ընթացքում խոսելով Մարտի 1-ի ելույթի համար իր կալանավորմանը, ուշագրավ տեղեկություն հայտնեց այն մասին, որ վարչապետ Փաշինյանի ելույթի համար են մեղադրանք առաջադրել իրեն։

«Ես ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իմանա, որ Մարտի մեկին իմ դեմ մեղադրանք են ներկայացրել նաև Մարտի 1-ի իր ելույթը վերագրելով ինձ, իմ ելույթի տակ դրել են իր ելույթի հատվածը»,-ասաց Հարությունյանը։

 

Այնուհետև հավելեց, որ համոզված է վարչապետ Փաշինյանի՝ այդ գործում մասնակցություն չունենալու մեջ։ «Դա Նաև Նիկոլի արժանապատվության հարցն է, նա պիտի կանչի ու ասի՝ այդ ո՞վ ա համարձակվել իմ ելույթը դնել Շանթի ելույթի տակ, որ էդ տղեն էլ գնա մի տարի բանտում, մի տարի՝ հոգեբուժարանում տանջվի»։