Վերջերս ահազանգեր ենք ստանում, որ Երևանի Արամի փողոցի 23 շենքը փլուզման վտանգի առաջ է կանգնած: Քաղաքացիները, որպես  փլուզման պատճառ, մատնանշում են շենքի հետնամասում «Օլդ Սիթի» ՓԲԸ-ի՝ տևական ժամանակ  շարունակվող շինարարական աշխատանքները: «Օլդ Սիթի»-ն, ի դեպ, «Հին Երևան» նախագծի մասն է կազմում:

ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ նրանք նամակով դիմել են Երևանի քաղաքապետարան՝ անկանխատեսելի փլուզումից խուսափելու համար շինարարական աշխատանքները դադարեցնելու և հրատապ ձևով շենքի պահպանությանն անցնելու համար: Կարո Այվազյանը վստահեցրեց, որ պատմամշակութային տվյալ շենքի պահպանության ողջ գումարը պետք է տրամադրի այդ շինարարությունն իրականացնող ընկերությունը կամ դրա համար պատասխանատու որևէ այլ անձ: 

«Շուրջ 4 օր է՝ մենք նամակն ուղարկել են քաղաքապետարան, սակայն մինչև հիմա չենք ստացել ոչ մի պատասխան: Նրանք պետք է նաև մասնագետներ ներգրավեն պատմամշակույթային այդ շինության պահպանման գործում»,-ասաց Կամո Այվազյանը: