«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կլքի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՀԱՊԿ անդամ բոլոր չորս երկրների նախագահները իրենց համաձայնությունն են տվել Խաչատուրովի հետկանչի Հայաստանի ղեկավարության դիմումին:
Գրեթե կասկած չկա, որ Հայաստանին թույլ չի տրվելու այդ պաշտոնում նոր թեկնածու առաջադրել: Ավելի հավանական է, որ ՀԱՊԿ նոր քարտուղարը կլինի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ ռոտացիայով Բելառուսն է հաջորդ թեկնածուին առաջադրելու:
Հիշեցնենք, որ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվեց 2017թ. ապրիլի 14-ին, իսկ պաշտոնը ստանձնեց նույն թվականի մայիսի 2-ին, երկու տարի ժամանակով: Դժվար է կանխատեսել նաեւ՝ պաշտոնը թողնելուց հետո Խաչատուրովը կվերադառնա՞ Հայաստան, թե՞ Միքայել Հարությունյանի օրինակով կթաքնվի Ռուսաստանում: